Ինչպե՞ս կարող ենք օգնել

Sign in

Ինչ անել, եթե չեք կարողանում Ձեր անձնական հաշվին քարտ կցել

Ձեր անձնական հաշվին քարտ կցելիս խնդիրներ ունենալու դեպքում խնդրում ենք համոզվել, որ

  • Մուտքագրված բոլոր տվյալները ճիշտ են,
  • Քարտի վրա բավականաչափ գումար կա,
  • Ձեր քարտով հնարավոր է էլեկտրոնային առևտրի գործարքներ կատարել։

Որոշ երկրներում Bolt հարթակում հնարավոր է կցել միայն Master և Visa քարտեր, իսկ American Express տեսակի քարտեր ներկայումս  ընդունվում են միայն Եվրագոտու երկրներում։ 

Քարտը հնարավոր է ավելացնել միայն պատվեր գրանցելուց առաջ, քանի որ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող երթի ժամանակ այդ ֆունկցիան հասանելի չէ։

Վավերականության ժամկետը լրացած քարտեր

  • Եթե կարողացել եք քարտը բարեհաջող ավելացնել, սակայն այն տեսանելի չէ Ձեր հավելվածում, խնդրում ենք ստուգել վերջինիս վավերականության ժամկետը,
  • Եթե քարտի վավերականության ժամկետը լրանում է նշված ամսում, իսկ ամսվա ավարտին մնացել է յոթ օր, քարտն ավտոմատ կերպով կանհետանա։

Քարտի սքանավորում

  • Եթե չեք կարողանում Ձեր քարտն ավելացնել սքանավորման միջոցով, խնդրում ենք համոզվել, որ տեղադրել եք քարտը էկրանի մեջտեղի հատվածում այնպես, որ սքաների բոլոր չորս կանաչ գծերը միանում են իրար՝ կազմելով ուղղանկյուն,
  • Սքանավորումը հնարավոր է միայն այն քարտերի դեպքում, որոնց վրայի թվերը ուռուցիկ են։

Հիշեցում.

Եթե վերոնշյալ կետերում չգտաք Ձեր հարցի պատասխանը, խնդրում ենք հավելվածի միջոցով կապ հաստատել Bolt-ի հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ։

Օգտակա՞ր էր հոդվածը