Ինչպե՞ս կարող ենք օգնել

Sign in

Քարտից գումարի գանձումը չի հաջողվել

Եթե չհաջողված վճարման մասին ծանուցում եք ստացել, խնդրում ենք համոզվել, որ

  • Ձեր քարտին բավարար գումար կա,
  • Քարտի վավերականության ժամկետը չի լրացել,
  • Ամսական կտրվածքով առցանց գործարքների կատարման սահմանաչափը գերազանցված չէ։

Խնդրին լուծում տալու համար խորհուրդ ենք տալիս կապ հաստատել Ձեր բանկի հետ ու տեղեկացնել կատարված երթի և արժեքի վերաբերյալ։

Բանկի կողմից հաստատում ստանալուց հետո հավելվածում կարող եք կրկին փորձել վճարում կատարել հետևյալ կերպ.

  • Բացեք հավելվածը,
  • Սեղմեք Վճարումներ կոճակը,
  • Ընտրեք բավարար միջոցներով ակտիվ քարտը։

Կրկին խնդիր առաջանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել Bolt-ի հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ։

Կարևոր.

  • Դուք չեք կարողանա կրկին անկանխիկ վճարմամբ պատվեր գրանցել, քանի դեռ չհաջողված վճարման խնդրին լուծում չի տրվել։
  • Android օպերացիան համակարգով աշխատող սարքերի համար վճարումը կրկին փորձելու ֆունկցիան հասանելի է, եթե օգտագործում եք հավելվածի 4.46 և ավելի նոր տարբերակը, իսկ iOS -ի համար՝ 3.66 և ավելի նոր տարբերակը։
  • Անվտանգության նկատառումներից ելնելով՝որևէ կասկածելի կամ խարդախ գործողություն նկատելու դեպքում մենք կարող եք արգելափակել Ձեր քարտային վճարումները։
Օգտակա՞ր էր հոդվածը