Ինչպե՞ս կարող ենք օգնել

Sign in

Քարտի վավերացում

Ձեր անձնական հաշվին քարտ ավելացնելուց կամ անկանխիկ վճարմամբ երթ պատվիրելուց հետո գանձման ծանուցում ստանալու դեպքում նկատի ունեցեք, որ դա պարզապես գումարի սառեցման միջոցով քարտի վավերացում է, այլ ոչ թե իրական վճար։

Bolt-ը նման վավերացումների միջոցով ստուգում է Ձեր քարտի վավերականությունը։ Այդկերպ հնարավոր է խուսափել նաև Ձեր քարտի անօրինական օգտագործումից։ 

Կախված բանկից՝ վավերացման վճարը կարող է վերադարձվել Ձեր հաշվին մի քանի աշխատանքային օրվա ընթացքում։

Երրորդ կողմի վճարներ

Ձեր բանկը կարող է արտարժույթի փոխակերպման վճար կիրառել, եթե երթն իրականացրել եք մի երկրում, որտեղ արտարժույթը տարբերվում է Ձեր վճարման միջոցի արտարժույթից։ Եթե նույնիսկ վճարումը կատարվել է Ձեր վճարման միջոցի արտարժույթով, միջսահմանային վճար կարող է կիրառվել այն պարագայում, եթե Ձեր բանկը գտնում է, որ Bolt-ը միջազգային ընկերություն է։

Եթե Ձեր բանկային քաղվածքում հավելյալ վճարներ եք նկատում կամ Ձեզնից գանձված գումարը տարբերվում է անդորրագրում նշված արժեքից, խնդրում ենք կապ հաստատել Ձեր բանկի հետ։

Օգտակա՞ր էր հոդվածը