Ինչպե՞ս կարող ենք օգնել

Sign in

Ուղևորը չի վճարել կամ քիչ է վճարել

Bolt հավելվածով կատարվող ուղևորությունների համար ուղևորը կարող է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով։

Անկանխիկ պատվերի դեպքում էկրանին կտեսնեք ծանուցում։ Նման պատվերի ուղեվարձի գանձումը կատարվում է ավտոմատ կերպով, իսկ կանխիկ պատվերի ուղեվարձի գանձման պատասխանատվությունը պատկանում է վարորդին։

Եթե հաճախորդը չի վճարել կամ վճարել է մասնակի, խնդրում ենք կատարել հետևյալ քայլերը.

  • Քաղաքավարի խնդրեք հաճախորդին վճարել ամբողջ գումարը,
  • Եթե հաճախորդը հրաժարվի վճարել կամ վճարի մասնակի, մի’ հաստատեք արժեքը և սեղմեք Խնդիր արժեքի հետ դաշտը,
  • Ընտրեք Ուղևորը չի վճարել կամ Ուղևորը պակաս է վճարել տարբերակներից մեկը։

Ձեր հարցումը ստանալուց հետո մեր մասնագետները կկատարեն բոլոր անհրաժեշտ քայլերը հարցին լուծում տալու համար։

Մինչև երթը սկսելը առաջարկում ենք՝

  • Համոզվել, որ մեքենան նստել է պատվերը գրանցած ուղևորը,
  • Մեքենայում ունենալ մանրադրամ, քանի որ մանրը չվերադարձնելու դեպքում հաճախորդը իրավունք ունի չվճարելու կամ վճարելու մասնակի։

Հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Bolt-ի հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ։

Օգտակա՞ր էր հոդվածը