Երթի արժեքը հաշվարկվում է համաձայն՝
- Մինիմալ արժեքի (սկզբնակետ ժամանելու արժեքի),
- Ժամանակի վճարի, որը հաշվարկվում և գանձվում է երթը սկսելուց պահից մինչ երթի ավարտի կոճակի սեղմումը
- Հեռավորության վճարի, որը գանձվում է փաստացի անցած հեռավորության համար
- Դինամիկ գնագոյացման գործակցի (բարձր պահանջարկի դեպքում)։
Երթի նախնական արժեքը տեսանելի կլինի Ձեզ ամեն կատեգորիայի համար երթի վերջնակետը նշելուց հետո։ Գնային կանխատեսումը կատարվում է հաշվի առնելով ամենաօպտիմալ երթուղին և տվյալ երթի համար նախատեսվող ժամանակը։
Երթի նախնական արժեքը կարող է փոփոխվել կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են երթևեկությունը, եղանակային պայմանները, ճանապարհների շինարարությունը, առաջարկվածից այլ երթուղով ընթանալը կամ երթի ընթացքում վերջնակետը փոխելը։