Ինչպե՞ս կարող ենք օգնել

Sign in

Ինչպես է հաշվարկվում ակտիվության ցուցանիշը

Ակտիվության ցուցանիշը օրվա ընթացքում Ձեր ակտիվ ժամերի միջինացված ցուցանիշն է։ Այն հաշվարկվում է վերջին 80 երթերի հիման վրա և վերահաշվարկվում է յուրաքանչյուր երթից հետո։

Պատվերների ընդունման շառավղի սահմաններում գրանցված պատվերներն ընդունելու և կատարելու դեպքում Ձեր ակտիվության ցուցանիշը կբարձրանա, իսկ պատվերը մերժելու կամ չեղարկելու դեպքում՝ կնվազի։ Մեծ քանակությամբ պատվերներ մերժելու կամ չեղարկելու դեպքում համակարգը կարող է արգելափակել Ձեր անձանական էջը։

Ակտիվության ցուցանիշը ստուգելու համար

  • Գլխավոր էկրանի վրա սահեցրեք ներքևից վերև,
  • Ընտրեք Ակտիվություն բաժինը։

Այս բաժինը բաղկացած է հետևյալ երեք ենթաբաժիններից.

  • Ժամեր ենթաբաժնում արտացոլված է սպասելաժամանակը և պատվերը կատարելու վրա ծախսված ժամանակը,
  • Երթեր ենթաբաժնում արտացոլված են բոլոր ավարտված պատվերները։ Ցուցանիշը տեսանելի է ինչպես տոկոսաին, այնպես էլ համամասնական տարբերակով,
  • Չեղարկումներ ենթաբաժնում արտացոլվում են վերջին 50 պատվերի չեղարկման պատճառները, ինչպես նաև ցուցանիշի բարելավման խորհուրդները։ 

Բոլոր այս բաժինները կարելի է տեսնել օրական, ամսական և եռամսյակային կտրվածքով։

Հիշեցում.

  • Հաճախորդին 5 րոպեից ավել սպասելուց հետո պատվերը չեղարկելու դեպքում Ձեր ակտիվության ցուցանիշը չի նվազում,
  • Ձեր Ակտիվության ցուցանիշը և Պատվերների ընդունման ցուցանիշը նույնական չեն,
  • Հավելյալ տեղեկությունների համար առաջարկում ենք ծանոթանալ պատվերների ընդունման ցուցանիշի հաշվարկման եղանակին։
Օգտակա՞ր էր հոդվածը