Ինչպե՞ս կարող ենք օգնել

Sign in

Ինչ է ժամանման կանխատեսվող ժամանակը

Պատվեր գրանցելուց հետո կտեսնեք վարորդի ժամանման կանխատեսվող ժամանակը (ԺԿԺ)։ Խնդրում ենք հաշվի առնել, որ դա մոտավոր ժամանակն է և կարող է փոփոխվել (օրինակ՝ ԺԿԺ-ի վրա կարող են ազդել այնպիսի արտաքին գործոններ, ինչպիսիք են խցանումները կամ ճանապարհաշինարարական աշխատանքները)։

Այն հաշվարկվում է հետևյալ կերպ.

  • Վարորդի և սկզբնակետի միջև հեռավորությունը,
  • Խցանումները  և արգելքները։

Տեղեկացրեք ժամանման կանխատեսվող ժամանակի մասին

Ձեր ընկերները  և մտերիմները կարող են հետևել երթի ընթացքին և տեղեկանալ ժամանման կանխատեսվող ժամանակի մասին։ Պարզապես էկրանի վրա սահեցրեք ներքևից վերև և սեղմեք Կիսվել կոճակը։


Ինչ անել արտակարգ իրավիճակում

Արտակարգ իրավիճակում հայտնվելու դեպքում ԱԻՆ Փրկարար ծառայության հետ կարող եք կապ հաստատել` կատարելով հետևյալ քայլերը.

  • Քարտեզի վրա Կանաչ վահանի նշանը սեղմելուց հետո կբացվի պատուհան,
  • Սեղմեք Փրկարար ծառայություն կոճակը,
  • Այնուհետև սեղմեք Զանգել կոճակը։
Օգտակա՞ր էր հոդվածը