Ինչպե՞ս կարող ենք օգնել

Sign in

Ինչպես է հաշվարկվում պատվերների ընդունման ցուցանիշը

Պատվերների ընդունման ցուցանիշը հաշվարկվում է Ձեր կողմից ընդունված և ավարտված պատվերների հիման վրա։

Այս ցուցանիշը կարևոր է Ձեր կողմից մատուցվող ծառայությունների որակը գնահատելու և որոշ բոնուսային ակցիաների մասնակցելու համար։ 

Ցուցանիշը բարձր պահելու համար խորհուրդ է տրվում.

  • Դառնալ Օֆլայն, երբ պատրաստ չեք պատվեր ընդունել,
  • համոզվել, որ Ձեր սարքի ինտերնետ կապը և ձայնը միացված են՝ պատվերի մասին ծանուցումը բաց չթողելու համար։

Այսպիսով, պատվերների ընդունման Ձեր ցուցանիշի վրա ազդում են հետևյալ պատվերները.

  • Բաց թողած,
  • Ձեր կողմից մերժված և չեղարկված։

Նկատի ունեցեք, որ ցուցանիշի վրա չեն ազդում հաճախորդի կողմից չեղարկված և հաճախորդի չներկայանալու պատճառով տեղի չունեցած պատվերները։

Հիշեցում. 

Ձեր պատվերների ընդունման և ակտիվության ցուցանիշները նույնական չեն։ Լրացուցիչ տեղեկությունների համար առաջարկում ենք ծանոթանալ ակտիվության ցուցանիշի հաշվարկման եղանակին։

Օգտակա՞ր էր հոդվածը