Ինչպե՞ս կարող ենք օգնել

Sign in

Չարտոնված գանձումներ

Եթե Ձեր քարտային հաշվի քաղվածքում տեսնում եք գանձումներ, որոնցից անտեղյակ եք, խնդրում ենք նախքան Bolt-ի հետ կապ հաստատելը կատարել հետևյալ քայլերը.

  • ուսումնասիրեք քաղվածքը՝ համոզվելու, որ գանձումը կատարվել է Bolt-ի կողմից։ Եթե գանձումը կատարվել է այլ ընկերության կողմից, ապա կապ հաստատեք Ձեր բանկի կամ այդ ընկերության հետ։

Եթե գանձումը կատարվել է Bolt-ի կողմից, ապա ստուգեք, թե արդյոք՝

  • ընտանիքի անդամները կամ ընկերները կարող էին գործածած լինել Ձեր քարտը (նրանց հասանելի էր Ձեր քարտը կամ Bolt-ի հաշիվը/ վերջերս որևէ մեկը երթ է պատվիրել Ձեր հաշվից)։
  • վավերացման վճար է. սա ոչ թե գանձվող գումար է, այլ ժամանակավոր սառեցում Ձեր քարտային հաշվի վրա՝ ստուգելու համար տվյալ վճարման միջոցի վավերականությունը և/կամ բավարար միջոցների առկայությունը։ Այդ գումարը ապասառեցվում է վավերականության ստուգումն ավարտվելուն պես։
  • հին վճար է. երբեմն բանկային ուշացումների կամ որոշակի տեխնիկական խնդիրների պատճառով վճարը անմիջապես չի գանձվում, և որոշ ժամանակ անց գումարի գաձման փորձը կրկնվում է։

Եթե, այնուամենայնիվ, գանձումը վերոնշյալ որևէ դեպքի հետ չի համապատասխանում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հավելվածի միջոցով կամ էլեկտրոնային փոստով՝ ուղարկելով մեզ հետևյալ տեղեկատվությունը.

  • Բանկային քաղվածք (PDF ֆորմատով), որտեղ կա գանձման մասին ամբողջական տեղեկատվություն  (գումարի չափը, գանձման ամսաթիվը), 
  • Տվյալ քարտի առաջին վեց և վերջին չորս թվանշանները, 
  • Քարտի վավերականության ժամկետը,
  • Ձեր անձը հաստատելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր սելֆին՝ ձեռքում բռնած նույնականացման քարտը (անձնագիրը)։
Օգտակա՞ր էր հոդվածը