Ինչպե՞ս կարող ենք օգնել

Sign in

Ինչպես ակտիվացնել Apple Pay-ը

iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար Bolt-ն ավելացրել է Apple Pay վճարման եղանակը, որը Ձեր սարքում ակտիվանում է այս համակարգի կողմից սպասարկվող քարտ ավելացնելու դեպքում։

Apple Pay-ի գործարկման համար կատարեք հետևյալ քայլերը.

  • Մուտք գործեք Կարգավորումներ բաժին,
  • Սեղմեք Դրամապանակ և Apple Pay կոճակը,
  • Ընտրեք Ավելացնել քարտ բաժինը,
  • Հետևեք քարտն ավելացնելու քայլերին։

Apple-ը հնարավոր է փոքր գանձում կատարի Ձեր քարտի վավերացման համար։ Այդ գումարն անմիջապես հետ է վերադարձվում Ձեզ։

Սարքին ներկայացվող պահանջներ

  • Apple Pay-ն աշխատում է միայն iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի՝ iPhone 6 և ավելի թարմ մոդելների համար,
  • Առաջարկում ենք թարմացնել Ձեր օպերացիոն համակարգը, որպեսզի այն լինի iOS 10.0+ և ավելացնել քարտը։

Ինչպես է այն աշխատում

  • Bolt հավելվածի վճարումներ բաժնում ընտրեք Apple Pay-ը և պատվեր գրանցեք,
  • Ձեզնից կպահանջվի անցնել նույնականացում,
  • Օգտագործեք Ձեր մատնահետքը, դեմքի ճանաչողականությունը կամ գաղտնաբառը՝ կախված նրանից, թե ինչպես է դա կարգավորված,
  • Վճարման միջոցն այժմ արդեն ակտիվացված է։

Հիշեցում.

  • Եթե ցանկանում եք հավելվածից հեռացնել ApplePay-ը, ապա բավական է այն ջնջել Ձեր Apple Pay դրամապանակից։
  • Դուք չեք կարողանա կրկին պատվեր գրանցել, եթե չհաջողված վճարման խնդիր ունեք։

Կարևոր.

  • Apply Pay-ն ակտիվ չէ ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերի համար,
  • Apple Pay դրամապանակը ներկայումս ակտիվ է հետևյալ երկրներում։
Օգտակա՞ր էր հոդվածը