Ինչպե՞ս կարող ենք օգնել

Sign in

Bolt բրենդավորման ծրագիր

Բարձր վարկանիշ և ակտիվություն ունեցող վարորդներին, որոնք նաև ունեն ծրագրի պահանջներին համապատասխանող ավտոմեքենաներ, Bolt-ն առաջարկում է մեքենաների բրենդավորման ամսական ծրագիր։

image4.png

Ծրագրի մասնակցության նվազագույն պահանջներն են.

  • 2007թ.-ից հետո արտադրված ավտոմեքենա
  • Առնվազն 4.8 միջին վարկանիշ ⭐
  • Ամսական առնվազն 100 երթ*

* առաջին ամիսը հաշվի չի առնվում

Մեքենայի բրենդավորման բոնուսների չափերը

Ամսական ավարտած երթերի քանակ (միայն 1-ին ամիսը)

Ամսական ավարտած երթերի քանակ (2-րդ ամսից)

Bolt բրենդավորման բոնուս

50

100

8 000 դրամ

100

200

24 000 դրամ

150

300

40 000 դրամ

200

400

60 000 դրամ

250

500

80 000 դրամ

300

600

100 000 դրամ

Ժամկետ` օրացուցային ամիս (առաջինից մինչև վերջին օրը) 

Բոնուսային գումարի հաշվարկման և հասանելիության մասին տեղեկատվությունը հասանելի է Bolt Driver հավելվածի Ակցիաներ բաժնում (կարող եք ներբեռնել Android կամ iOS տարբերակը)։

Ծրագրին մասնակցության պայմանները

  • Անհրաժեշտ է լրացնել և ուղարկել Bolt-ի բրենդավորման ծրագրի հայտը ՝ նախապես ծանոթանալով ծրագրի պայմաններին հայտի ներքևի հատվածում։
  • Եթե Ձեր մեքենան համապատասխանում է ծրագրի մասնակցության պայմաններին, մենք կկապվենք Ձեզ հետ՝ բրենդավորման օրն ու ժամը համաձայնեցնելու համար: Այլ ընկերությունների կողմից փակցված կպչուն պիտակների հեռացումն ու Bolt բրենդավորումը ամբողջովին կատարվում է մեր միջոցներով։
  • Անհրաժեշտ է մեքենայով մոտենալ նշանակված հասցե` ապահովելով բրենդավորման ենթակա հատվածի մաքրությունը և չլվանալով փայլեցնող մոմի օգնությամբ։ Բրենդավորման գործընթացն ավարտելուց հետո մենք կլուսանկարենք Ձեր ավտոմեքենան, որից հետո Դուք կդառնաք ծրագրի մասնակից։
  • Գովազդային պատկերը փակցնելուց հետո՝ 2 օրվա ընթացքում, արգելվում է լվանալ մեքենան ցանկացած տեսակի ավտոլվացման կետում։
  • Ամիսը մեկ անգամ՝ ամսի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, անհրաժեշտ է ներկայացնել Ձեր բրենդավորված մեքենայի լուսանկարները։

Լուսանկարման կարգը

  • Նկարները պետք է արված լինեն ոչ շուտ, քան ներկայացնելուց 3 օր առաջ,
  • Նկարներում պետք է երևան մեքենայի առջևի պետհամարանիշը, հետևի և առջևի դռները (աջ և ձախ կողմերից),
  • Անհրաժեշտ է ներկայացնել բարձր որակի լուսանկար, որը թույլ կտա գնահատել մեքենայի արտաքին տեսքը և վիճակը,
  • Մեքենան պետք է լինի լավ լուսավորված և մաքուր,
  • Բոնուս ստանալու համար ավտոմեքենան պետք է բրենդավորված լինի ամբողջ ամսվա ընթացքում։ 

Լուսանկարների տրամադրման կարգը

  • Նկարներն անհրաժեշտ է ներկայացնել Bolt Driver վարորդի հավելվածի միջոցով՝ Գլխավոր մենյուից մտնելով Ինֆո, այնուհետև Եկամուտներ և ընտրելով Բրենդավորման ծրագիր բաժինը,
  • Նկարները կարող եք նաև ուղարկել Bolt-ի Հաճախորդների սպասարկման կենտրոնի էլեկտրոնային փոստին՝ yerevan@bolt.eu,
  • Bolt-ն իրավունք ունի ցանկացած պահի պահանջել բրենդավորված մեքենայի լուսանկար, որը պետք է տրամադրվի մեր հարցումից հետո ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում,
  • Սահմանված ժամկետներում և վերոնշյալ պայմաններով նկարները չտրամադրելու դեպքում Bolt-ն իրավունք ունի չվճարել ամբողջ ամսվա բոնուսային գումարը։
Օգտակա՞ր էր հոդվածը