Ինչպե՞ս կարող ենք օգնել

Sign in

Ինչպես ընտրել նավիգատորը

Վարորդները հնարավորություն ունեն ընտրել նախընտրելի նավիգացիոն համակարգ։

Համակարգն ընտրելու կամ փոխելու համար խնդրում ենք կատարել հետևյալ քայլերը.

  • Բացեք հավելվածը,
  • Ընտրեք Իմ էջը բաժինը,
  • Նավիգացիոն համակարգ ենթաբաժնից ընտրեք Ձեր նախընտրած նավիգատորը։

Նավիգացիոն համակարգը կարող եք փոխել նաև պատվերի սկզբնակետ ուղևորվելու ընթացքում՝ կատարելով հետևյալ քայլերը.

  • Բացեք էկրանի ներքևի հատվածում գտնվող Երթի մանրամասներ մենյուն,
  • Սեղմեք ընտրված նավիգատորի մոտ պատկերված գրիչի վրա,
  • Ընտրեք Ձեր նախընտրած տարբերակը։

Եթե ցանկանում եք, որ Ձեր կողմից ընտրված նավիգատորն ավտոմատ կերպով միանա յուրաքանչյուր նոր պատվեր ընդունելիս կամ երթը սկսելիս, խնդրում ենք Իմ էջը բաժնից ակտիվացնել Նավիգատորի ավտոմատ միացում ֆունկցիան։ 

Հիշեցում. 

Հավելվածում մուտք գործելով Իմ էջը բաժին՝ կարող եք ակտիվացնել Մգեցված քարտեզ ռեժիմը։ Նշված ֆունկցիան օգտագործելու համար խնդրում ենք թարմացնել Ձեր հավելվածը։

Օգտակա՞ր էր հոդվածը