Փոքր իրերի առաքման անհրաժեշտության դեպքում կարող եք օգտվել Delivery "Առաքում" կատեգորիայից։
Առաքում պատվիրելու համար կատարեք հետևյալ քայլերը:
- Բացեք Bolt հավելվածը,
- Գրանցեք պատվեր և ընտրեք Delivery կատեգորիան,
- Վարորդի ժամանումից հետո հանձնեք նրան ծանրոցը և անհրաժեշտության դեպքում տեղեկացրեք դրա պարունակության վերաբերյալ,
- Տրամադրեք վարորդին ծանրոցը ստացողի կոնտակտային տվյալները,
- Խորհուրդ է տրվում հավելվածի միջոցով տեղեկացնել ստացողին ժամանման մոտավոր ժամանակի վերաբերյալ։
Լրացուցիչ տեղեկատվություն
- Վարորդը դռնից դուռ առաքում չի իրականացնում,
- Ստացողը պետք է լինի առաքման հասցեում վարորդի ժամանումից ոչ ուշ, քանի 5 րոպեյվա ընթացքում։ Եթե ստացողը չներկայանա և չպատասխանի զանգերին, վարորդը կվերադարձնի ձեր ծանրոցը և կգանձվի պատվերի արժեքը,
- Ստացողին ծանրոցը հանձնելու անհնարինության դեպքում վարորդը պարտավոր է վերադաձնել այն ուղարկողին։
Ծանրոցին ներկայացվող պահանջները
Նախքան պատվեր գրանցելը խնդրում ենք ծանոթանալ ծանրոցին ներկայացվող պահանջների հետ։
- Ծանրացի առավելագույն չափսը չպետք է գերազանցի 65 x 55 x 40 սմ, իսկ առավելագույն քաշը՝ 20 կգ,
- Ծանրոցը պետք է տեղավորվի մեքենայի բեռնախցում կամ նստատեղերին,
- Ծանրոցը պետք է մաքուր լինի,
- Չի թույլատրվում պատվիրել ուտելիքի, ոգելից խմիջքների, կենդանիների, թղթադրամների, զենքի, դեղորայքի, ինչպես նաև 100 հազար ՀՀ գերազանցող իրերի առաքում։
Նշում:
- Եթե ծանրոցի չափսը գերազանցում է ծավալային և քաշային սահմանաչափերը, ապա պատվերը գրանցելուց անմիջապես հետո կապ հաստատեք վարորդի հետ՝ նրա համաձայնությունը ստանալու համար։ Նման պարագայում վարորդը իրավունք ունի չեղարկելու պատվերը։ Վարորդին նախօրոք չտեղեկացնելու դեպքում ձեզնից կարող է գանձվել չեղարկման վճար։
- Վարորդի կողմից առաքված ծանրոցի կորստի, հափշտակության, վնասվելու կամ սխալ շահագործման համար Bolt-ը պատասխանատվություն չի կրում, սակայն նման դեպքում խնդրում ենք հնարավորինս շտապ կապ հաստատել Bolt-ի հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ, որպեսզի մենք կարողանանք աջակցել խնդիրը լուծելու հարցու։
- Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել Ընդհանուր դրույթներ և պայմաններ տեղեկագրում։ Գավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Bolt-ի հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ