Ինչպե՞ս կարող ենք օգնել

Sign in

Գործընկերոջ հարթակի մասին

Գործընկերոջ հարթակը թույլ է տալիս իրականացնել հետևյալ գործողությունները.

  • Գրանցվել և գրանցվելուց հետո մուտք գործել Ձեր հարթակը
  • Կառավարել ձեր ավտոպարկը Ձեր էջով՝ ավելացնելով վարորդներ և մեքենաներ
  • Տեսնել վարորդների հետ կապված հաշվետվություններ. Ավարտված երթեր, հաշիվներ և վճարումներ

Որպես Bolt գործընկեր գրանցվելուց և պայմանագիրը ստորագրելուց հետո Ձեր հաշիվը կակտիվացվի և Ձեզ կտրամադրվեն մուտքի տվյալները:

Գլխավոր մենյուն բաղկացած է հետևյալ բաժիններից.

  • Գործիքների վահանակ – ավտոպարկի մասին ընդհանուր տեղեկատվություն՝ ներառյալ նոր գրանցված և արդեն ակտիվացված վարորդների և մեքենաների մասին
  • Ավտոպարկ (Վարորդներ և Մեքենաներ) – ավտոպարկի կարգավորումներ, վարորդների և մեքենաների ավելացում
  • Հաշվետվություններ (Շաբաթական հաշվետվություններ, օրական հաշվետվություններ և Վճարումներ) – ավարտած երթերի մասին տեղեկատվություն և ֆինանսական հաշվարկ
  • Հաշիվ-ապրանքագրեր (Ուղևորների հաշիվ-ապրանքագրեր, Bolt-ի հաշիվ-ապրանքագրեր) – տեսնել ուղևորների և Bolt-ի հաշիվ-ապրանքագրերը
  • Իմ հաշիվը – տեսնել Ձեր հաշվի հետ կապված տեղեկատվությունը
Օգտակա՞ր էր հոդվածը